Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի հետաքրքիր նկատառում: Վերջին երեք տարիների ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների բառապաշարից իսպառ վերացել է «հարկատուների փողերով» բառակապակցությունը, որը երկար տարիներ այս ռադիոկայանի աշխատակիցների ամենասիրած և հաճախ օգտագործվող ֆրազներից մեկն էր: «Ազատություն» ռադիոկայանի հարգելի աշխատակիցներ, արդար չէ, երբ տասնյակ միլիոնավոր պարգևավճարները բաժանվում են ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ, երբ Աբու-Դաբիում ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ բուկլետ են բաժանում, երբ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ աշխատավարձ ստացող պատգամավորը սպառնում է կրակել այդ նույն հարկատուների վրա, երբ գյուղացի ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ GPS-ով հանվում են իրենց տներից, իսկ դուք այլևս մոռացել եք, որ Հայաստանում կան հարկատուներ: Համաձայնեք, այդքան էլ արդար չէ»: