ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես հայտնի է Ազգային անվտանգության ծառայությունը սահմանափակումներ է մտցրել Սյունիքի մարզում տարբեր թեմաներ լուսաբանելու հարցով։
Գրավոր դիմել էի ԱԱԾ-ին՝ մանրամասն հիմնավորելու սահմանափակումների նպատակը։ Ստացել եմ մեկ նախադասությամբ պատասխան, որ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հրապարակված իրազեկումը պայմանավորված է եղել բացառապես անվտանգության նկատառումներով և նպատակ է ունեցել լրագրողների հետ կազմակերպել փոխհամաձայնեցված աշխատանք»:
Ուզում եմ հասկանալ, այս պատասխանը սպարտական լակոնիզմ է, թե հայկական աշխատելաոճ»։