11:44
«Հայրդ քեզ հողին հանձնելուց հետո մեզ կոչ արեց ծաղիկերի փոխարարեն այդ գումարը փոխանցել հիմնադրամին, իսկ այսօր քո արձանի համար ԿԳՄՍ-ն փող չունի». Լիլիթ Մովսիսյան

ՙԼիլիթ Մովսիսյանի էջից.

«ԿԳՄՍ-ն մերժել է հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի արձանը կանգնեցնել Երևանում, նշելով, որ «վերոնշված առաջարկի նպատակով, ցավոք, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»։ Պատասխան նամակի տակ առկա է ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանի ստորագրությունը:

Հ.Գ.Եվ հայրդ քեզ հողին հանձնելուց հետո մեզ կոչ արեց ծաղիկեր և պսակներ գնելու փոխարեն,փոխանցումներ կատարել համահայկական հիմնադրամին։Հետո երբ նրանց ընտանիքին ցանկացել են գումարներ փոխանցել աշխարհի տարբեր երկրներից խնդրել է այդ նույն հիմնադրամին փոխանցումներ կատարել։Այնուհետև մեքենան նվիրեց ՊՆ-ին և իր հարցազրույցներից մեկի ժամանակ հիմնավորեց իր այդ քայլը…անկեղծ ես ամաչեցի ՊՆ-ի փոխարեն։Բոլորիս համար հայրդ հայի,ուժեղ տղամարդու վառ օրինակ է ծառայում։Ոչինչ չի խնայում ազգի,պետության համար։Եվ հիմա մենք փոխանակ նրան որևէ կերպ,որևէ հարցում թև ու թիկունք լինենք,տալիս ենք նման պատասխան։

Ալբերտ,քո արձանը անպայման կլինի։Հայտնում եմ իմ աջակցությունը և վստահ եմ,որ մի ողջ ազգ ընտանիքիդ և քո կողքին է»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս