11:20
«Շատ լոպազ եք, շատ։ Դատարկ, հպարտ ու լոպազ։ Յուրահատուկ պառոդ եք». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրում է.

«Գրելուցս մի ժամ հետ հակոբյան արշակի նախարարությունը պարզաբանում ա տարածում, որ հայկական ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի լոգիստիկ խնդիրների պատճառով։ Շատ կզարմանայի, եթե դուք մի բան կազմակերպեիք ու հաջողեիք։ Որովհետև յուրահատուկ տաղանդ ա պետք ընդամենը 4 օր տևող ցուցահանդեսին էն կարգի չհասցնեք, որ զենքի տեղը բուկլետ ցուցադրեք։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ԼՈԳԻՍՏԻԿ խնդիրների պատճառով ցուցանմուշները տեղ չի կարում հասնի… բա էդ դեպքում էն բուկլետները տարել, շարել էիք, որ ի՞նչ անեիք։ Դուբայում ֆռֆռայիք, հետ գայի՞ք։ Հենա դուք էլ նստեիք ինքնաթիռ, հետ գայիք։ Որ մնացիք, ծաղրի առարկա դարձաք, լա՞վ էր։ Կամ ի՞նչ ասել ա՝ լոգիստի խնդիրների պատճառով չի հասել։ Ուղտերո՞վ էիք ուղարկել էդ ցուցանմուշները։

Շատ լոպազ եք, շատ։ Դատարկ, հպարտ ու լոպազ։ Յուրահատուկ պառոդ եք»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս