Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել համար 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ կայանում էր հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների միջև՝ ԱՀ ԿԳՄՍ նախարի ներկայությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար՝ Ժաննա Անդրեասյանը, ով նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան և հրաժարվեց դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն էլ հայտարարեց երիտասարդներին, թէ վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»: