Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբողջ մի օր փչացրեցի, մի քանի օր առաջ գնացի հարկադիր՝ պարզելու, թե այդ ի՞նչ պարտքերի դիմաց են մեքենաս ձերբակալել, ժամերով այդ աննկարագրելի հերթը կանգնեցի ու երբ իմ հերթը հասավ, մի թուղթ տվեցին, որտեղ մի տուգանք կար 1,395,000 դրամի: Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս կարելի է իմանալ, թե դա ինչ տուգանք է, ինչի դիմաց:
Ասեցին, որ նամակ գրեմ, գրավոր կպատասխանեն: Նամակս գրեցի, գցեցի արկղը, եկա հույսով, որ պատասխան կստանամ:
Այսօր պատասխանը եկավ, ուրախացա, բացեցի կարդում եմ' Ձեր հարցին պատասխան ստանալու համար եկեք հարկադիր և դիմեք ներքևի պատուհանին:
Էս պարապ–սարապ իշխանությունները գիտեն՝ մարդիկ իրենց նման բեզդելնիկ ոչխարներ են, որ, բացի իրանց դռներն ընկնելուց, հերթ կանգնելուց՝ էլ անելիք չունեն»։