Երևանում այս պահին անձրև է տեղում, որն ուղեկցվում է ամպրոպով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել' ասելով, թե փետրվարի կեսին ամպրոպ էլ տեսանք։
Գրառումը սոցցանցի օգտատերերից շատերն են մեկնաբանել' հումորով վերաբերվելով եղանակային կտրուկ փոփոխությանը։
«Մնաց ապոկալիպսիսը»,–գրել է մեկը։ Իսկ մեկ ուրիշ օգտատեր էլ մեկնաբանել է Սուրենյանի գրառումը' ասելով, որ սա Հայաստանն է, այստեղ անհնարինը դառնում է հնարավոր։
Մեկ ուրիշը հորդորել է Սուրենյանին եղանակային այս «փաթեթը» փոխել' ուրիշ փաթեթից օգտվել։ Օգտատերերից մեկն էլ սև հումոր է արել' գրելով.
«Սուրենյան ջան, էն ձեր երկրաշարժերի բաժնի աշխատողները արձակո՞ւրդ են»։
Ֆեյսբուքյան մի օգտատեր էլ վերջնաժամկետ է ներկայացրել Սուրենյանին' ասելով, որ 3 օր ժամանակ է տալիս նրան հրաժարական տալու համար։