Երեկ, վերլուծելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցները, վերջնականապես ստացա «նախկինների ժամանակ ինչի՞ չէիք խոսում» հարցի պատասխանը:
Մեր երկրի բնակչության մեծ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին չի հետաքրքրվել քաղաքականությամբ և «չի խոսացել», որովհետև ունեցել է վստահություն, որ երկիրը վտանգված չէ, մեր գլոբալ խնդիրները լուծվում են առանց մեր մասնակցության, մենք չէինք ունենում դիրքային կորուստներ միջազգային հարթակներում և վերջապես մենք ապրում էինք խաղաղ երկնքի տակ... Այո՛, մենք անվտանգ էինք ապրում և փոքր, բայց վստահ քայլերով առաջ էինք շարժվում, մինչև այն պահը, երբ «ժողովուրդը», դավաճան վիժվածքի ստերով գինովցած, կատարեց հեղաշրջում:
Այժմ, երբ մեր երկիրը և մեր պետականությունը ազատ անկում են ապրում, բոլորն են ստիպված այս կամ այն կերպ զբաղվել քաղաքականությամբ և ես համոզված եմ, որ շատ շուտով այս իրավիճակը կփոխվի և մենք կսկսենք նորից՝ 0-ական կետից կերտել մեր ազգային պետությունը: Մեր երկրին անհրաժեշտ է մեր ներդրումը՝ մտքերի, գործի և նվիրված աշխատանքի ներդրումը: Միայն այդպես մենք կկարողանանք վերականգնել մեր պատմական հայրենիքը...