08:14
«Խաղաղության տակառը» կոնյակի գործարանում, որտեղ հայերը կամովին տնկել են նաև Ադրբեջանի դրոշը». Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայկական ամոթալի հանդուրժողականության, անպատիվ անարժանապատվության օրինակ` այսպես կոչված «Խաղաղության տակառը» կոնյակի գործարանում, որտեղ հայերը կամովին տնկել են նաև Ադրբեջանի դրոշը:

Տակառն իբրև թե պետք է բացվեր, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեր:

Այս ամենի ֆոնին ինձ թվում է, որ այն վերջապես բացելու են մեր քիրվա ադրբեջանցիները և խմելու են այն անասունների կենացը, որ Երևանն իրենց նվիրելու հիմքերը դրեցին և նրանց, որ իրենց դրոշը տնկած` սպասեցին նրանց գալուն: Որովհետև միայն նրանց Երևան գալուց, կամ մեր Բաքու գնալուց հետո է երկու երկրների միջև «խաղաղություն» հաստատվելու:

Իսկ այդ տակառում լերդացած արյուն է այլևս: Հինգ հազար զոհված հերոսի արյուն, որ դավաճանների կողմից հեղվեց ոչ թե խաղաղության` այլ մեզ սպառնացող վերջնական ցեղասպանության և հայրենազրկման հանուն:

Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որ այսքանից հետո այսպիսի տակառ կպահեր և կողքին կհանդուրժեր արնախում ոսոխի դրոշը, որ արդեն մեզ համար մղձավանջի է վերածվել:

Եվ թող ոչ մի դեմագոգ չտխմարաբանի թե գործարանը ֆրանսիացիներին է պատկանում: Տնօրենները հայեր են, գործարանը` հայկական հողում, տակառն էլ` նվիրված է մեզ վերաբերող արհավիրքին: Եվ հանդուրժողն էլ մենք ենք:

Այսքանը:

Խարա´ն մեր արժանապատվությանն ու արդեն անգո պատվին:

Ամո´թ և ապտա´կ մեր երեսին:

Հ.Գ. Լուսանկարը, որքան հասկանում եմ շատ թարմ չէ, բայց դա կարևոր չէ»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս