Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«2020թ. Թուրքիան Վրաստանին է տրամադրել 17.5 մլն ԱՄՆ դոլլար դրշամաշնորհ, որն ուղղվել է, մասնավորապես, Մառնեուլի քաղաքի ռազմական օդանավակայանի արդիականացմանը։ Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից։
Մառնեուլիի օդանավակայանը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հարևանությամբ և կարևորագույն տեղ գրավում տարածաշրջանի անվտանգային ենթակառուցվածքների մեջ։
Սա ևս մեկ խոսուն վկայություն է, որ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի (բացի ՀՀ իշխանություններից)՝ կարևորելով պաշտպանական համակարգերի զարգացումը»։