Վիտալի Մանգասարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
 
«Այն, որ ինչ որ մեկը ասումա, որ երկրաշարժ է սպասվում, դա բնականաբար աբսուդի ժանրից է , աշխարհում ոչ մի ինստիտուտ դեռ չի կարողացել ճշգրիտ կանխատեսել երկրաշարժը, ցունամին եւ այլ բնական աղետները, ԲԱՅՑ պաշտոնապես հերքել, եւ այդ ամենը ներկայացնել «լկտի սուտ է » տրամաբանության մեջ ` մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ է։
Այն, որ մարդիկ այլեւս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը, դա նույնպես նորմալ է , քանի որ 44 օր հավատալուց հետո տեսան թե ինչ եղավ....
Նենց որ ավելի լավ է մարդկանց անվտանգության կանոնները սովորեցրեք, որպեսզի բնակչության հնարավորինս լայն շրջանակ տիրապետի այդ կանոններին, ոչ թե ինչպես միշտ թիթեռ նկարեք»։