Տան դիմացն էի լվանում՝ փողոցին հարող հատվածի մայթը: Նկարում երևացող տարածքից կարմիր ավազի այս մեծ թումբը առաջացավ: Նկարում լավ չի երևում, բայց դա մի 20սմ բարձրություն ունի:
Երևանի քաղաքապետարան, որ ավազը բերում շաղ եք տալիս, հետո ո՞վ պիտի հավաքի, ասենք ես իմ տան դիմաց արեցի, բա հետո: Մի տաս օր անց նույն վիճակն է լինելու, քամին հարակից տարածքներից բերելու է լցնի:
Համայնքային հարկերը խելոք վճարում եմ, փողոցի տան դիմացի հատվածն էլ մաքրում եմ, ինձանից բացի մի հոգու էլ վճարում եմ ընթացիկ մաքրությունն էլ ինքն է անում:
Ուզում եմ հասկանամ դուք ինչն եք անելու:
Լավ, էս հեչ, մեկ է չեք անելու, քանի մխտռվել եմ, ասեք ձեր համար և/կամ փոխարեն ուրիշ ինչ գործ անեմ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: