Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին - երկրաշարժի մասին էժանագին գրառում կատարելու ու հետո մի քանի անգամ այն խմբագրելու համար, ներառյալ՝ էպիկենտրոնի տեղակայման մասին տեղեկությունը։
Մինչդեռ այս ամենի հետևում ես տեսնում եմ փայլուն փաստաբանական ռազմավարություն՝ հետագայում ներկայացվելիք ծանրագույն մեղադրանքներից պաշտպանվելու համար։
«Հարգելի՛ դատարան, իմ վստահորդն ակնհայտ անմեղսունակ է, հետևաբար ենթակա չէ քրեական պատասխանատվության», - արդեն լսում եմ նեռի փաստաբանի ձայնը, - «հակառակ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն, որ վարչապետի պաշտոն զբաղեցնելով՝ փետրվարի 13-ի երկրաշարժի էպիկենտրոն մե՛կ Նուբարաշենն էր հայտարարում, մե՛կ Փարաքարը, մի քանի անգամ խմբագրում էր պարզ տեքստը։ Մեղսունակ մարդը իրեն էդպես կպահե՞ր։ Ո՛չ, իհարկե, հարգելի դատարան»։
ՀԳ. Յուրաքանչյուր ոք ունի որակյալ իրավաբանական օգնության իրավունք։ Եթե, իհարկե, բանը հասնի դատարանին, այլ չավարտվի «Նեմեսիս»-ով»։