Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ադրբեջանական «լրատվամիջոցը» գրում է. “Так не пришла ли пора отстранить его [Татояна] от должности, которая, как ни крути, ассоциируется с правящей командой Армении? Не следует ли Пашиняну и его команде заняться чисткой, избавиться от Татояна и подобных ему типов...” https://pressklub.az/?p=77914&lang=ru
Շատ օրինաչափ է, որ ադրբեջանցիներն իրենց «Իրևանյան» կամակատարից պահանջում են պաշտոնանկ անել Հայաստանի շահը սպասարկող ՀՀ եզակի պաշտոնյաներից մեկին՝ ՄԻՊ Արման Թաթոյանին։
Անկախ նրանից, թե Թաթոյանը կլինի ՄԻՊ, թե չի լինի, նա արդեն հսկայական իրավապաշտպանական ժառանգություն է թողել, որի հետ անհնար է հաշվի չնստել։ Ընդ որում, դա ոչ թե ազգային շահին հակադրվող, այլ ազգային շահը լիարժեքորեն ներառող իրավապաշտպանություն է։
Այնուհանդերձ, գերագույն ստահակը ստիպված է լինելու զեկուցել իր բաքվի վերադասին, որ այս հանձնարարությունը կատարել հնարավոր չէ։
Ծոծրակներդ կտեսնեք»։