16:25
«ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր էջում գրում է.

Այ սրա մասին էի ասում. «… ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ»։

Ինչպես երեկ գրել էի՝ այս պահին ուղղակի անհնարին է զուտ պայմանագրային հիմունքներով ունենալ այնպիսի զորամիավորում, որը համեմատելի լիներ 26 տարի գործած ՊԲ-ի հետ։

Այնպես որ «ՊԲ» ցուցանակը կարող են պահել, կարող են նաև պահել «տիտղոսներն» ու պաշտոնների անունները, բայց տակը բանակ չի լինելու, լավագույն դեպքում ներքին կամ սահմանապահ զորքերի պես մի բան…

Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանն ունի ըստ էության 3 (!) զորամիավորում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել. բուն բանակը, Նախիջևանի առանձին համազորային բանակը, Պետական սահմանապահ ծառայությունը։ Վերջինս չունի ՀՕՊ և լուրջ զրահատանկային ստորաբաժանումներ, բայց ունի ռազմածովային ուժերից սկսած, մինչև հարվածային անօդաչուներ ու հրետանի։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս