Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի բռնակը ավելի բարձր արժեք է, քան Արարատ Միրզոյանի կյանքը և առողջությունը:
Այսօր տեղեկացանք, որ Արարատ Միրզոյանի ծեծի դրվագով կալանավորված անձ է ազատ արձակվել, մինչ այդ կալանքից ազատվել էր ժամացույցի գողության դրվագով անցնող անձը։ Չխորանալով նշված գործերի մանրամասնությունների մեջ, ինչպես նաև հարգելով այդ անձանց ազատության իրավունքը, պետք է խոսեմ մի շատ կարևոր խնդրի մասին։ Հարաբերակցության մեջ դիտելով նշված դրվագները և նույն օրը տեղի ունեցած մյուս իրադարձություններով հարուցված քրեական գործը ակնհայտ է դառնում, որ գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ։ Համեմատության են դրվում մարդու կյանք առողջություն, անձնական ունեցվածք մի կողմից և վարչապետի աշխատասենյակի բռնակը մյուս կողմից։
Զավեշտն այն է, որ բռնակի դրվագը ավելի վտանգավոր է, այնքան վտանգավոր, որ կարելի է հաղթահարել անձի ազատության կանխավարկածը։ Եվ չասեք, թե ապացույցների համակցության մեջ է խնդիրը, որովհետև մյուս դրվագներով ապացույցներ չկան, կա միայն վարույթն իրականացնող մարմնի զառանցանք։ Սա ևս մեկ փաստ է, որ իշխանական շրջանակները իրենց դավաճանությունը կանխել փորձող անձանց դեռևս երկար են պլանավորել պահել անազատության մեջ, սակայն շտապում եմ հիասթափեցնել' չի ստացվելու, թույլ չենք տալու, որ ստացվի»։