Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ թեեւ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է վերջին պատերազմին, եղել է հրետանավոր, սակայն իր անվան դիմաց գրել են վարորդ, իսկ ինքը անգամ վարորդական իրավունք չունի:
Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն պատերազմին մասնակցել եմ 27.09.2020 ից մինչև 20.10.2020թթ (իրականում մասնակցել եմ մինչև վերջ 10.11.2020, տուն եմ վերադարձել նոյեմբերի 19 ին):
Պարզվում ա պատերազմի ժամանակ եղել եմ վարորդ ու ռադիոհեռախոսավար, բայց իրականում եղել եմ հրետանավոր հրետանային ստորաբաժանման կազմում Մարտակերտի 1-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցում։ Չէ սա իրոք ամենավերջին ստորություն ա, Մարտակերտի զորամասի կողմից։ Ես եղբայրաբար խնդրում եմ ճիշտը գրեք, թե չէ ստիպված դատի եմ տալու' չի կարելի կռվի դաշտում մինչև վերջ մնացող մարդու հանդեպ այսպես վարվել' այն դեպքում երբ հրամանատարական կազմը բունկերից դուրս չի եկել։
Ես վարորդական իրավունք էլ չունեմ, ռադիոհեռախոսավարությունից էլ գլուխ չեմ հանում»: