«Ստեփանակերտ» համատիրության ղեկավար Արայիկը լավ կանի վեր ընկնի տեղը,-ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբա Գագիկ Համբարյանը.
«Իրեն Արցախի նախագահ համարող դավաճան Արայիկ Հարությսունյանն ինչ-որ զառանցախառն հայտարարությամբ է հանդես եկել և հոխորտանքներ է հնչեցնում Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունների վերաբերյալ, որոնք, իր բնութագրմամբ "խաղում են Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ"...
Հետաքրքիր է, սույն ոչնչությունը չի մտածում, որ միայն իր դեմքը տեսնելն արդեն է նյարդայնացնում նորմալ մարդկանց, ովքեր լավ հիշում են, թե ինչպես Հայաստանի դավաճան իշխանությունների հետ համատեղ 44 օր խաբում էր հայությանը՝ երկրիը տանելով պարտության... Արցախի ճակատագրի մասին խոսում է մեկը, ում Արցախի նախագահ եղած ժամանակ Արցախը կորցրեց իր տարածքների մոտ 80 տոկոսը... Ու այս տականքը դեռ հոխորտում, հաթաթաներ է տալիս ու բացահայտ շանտաժի է դիմում...
Իսկ Նիկոլի արցախյան կլոնին չի հետաքրքրում, թե ինչու՞ են ԶԼՄ-ներն Արցախի վերաբերյալ տեղեկություններն իրենց աղբյուրներից հաղորդում... Պատճառը՝ հենց ինքն է՝ ստախոս և կեղծարար Արայիկ Հարությունյան կոչվածն է, որի ոչ մի բառին ես ինքս էլ չեմ հավատում...
Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտի "համատիրութան" վերածած կապիտուլյանտ Արայիկին խորհուրդ կտմա՝ վեր ընկնի տեղն ու այսուհետ չհամարձակվի հոխորտալ...»,-գրել է Համբարյանը: