Բաց նամակ
ՀՀ Ազգային Ժողով-ի բոլոր պատգամավորներին
Առաջարկ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում, մասնավորապես Սյունիքի մարզում (Գորիսի հատվածում), մոտ ապագայում նաև այլ մարզերում ՀՀ քաղաքացիների տեղաշարժի անվտանգությունը ապահովված չի, պայմանավորված ադրբեջանական զինուժի ներկայությամբ, դրա մասին նաև առանձին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԱԾ-ն( հայտարարությունում մասնավորապես նշվում էր հեռախոսահամարներ ու հորդորվում էր գերևարվելու դեպքում զանգահարել նշված համարներով): Ուստի առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ Զենքի մասին օրենքում:
Մասնավորապես ազատականացնել նռնակի վաճառքը և նռնակ կրելու իրավունքը:
Հիմնավորում
Ես և ՀՀ շատ քաղաքացիներ վստահաբար ցանկություն ունենք ճանապարհորդել ՀՀ տարածքով, ոչ մի դեպքում ցանկություն չունենալով գերևարվել թշնամու կողմից: ԱԱԾ հեռախոսահամարին զանգահարելու դեպքում ընդամենը կկազմվի համապատասխան տեղեկանք, բայց չի կանխի գերի ընկնելու փաստը: Իսկ ապօրինի նռնակ կրելու դեպքում քաղաքացին կենթարկվի քրեական պատասխանատվության, հետևաբար անհրաժեշտ է օրենսդրական այս փոփոխությունը:
Հ.Գ. Ես, որպես արժանապատիվ հայ և ՀՀ քաղաքացի, գերադասում եմ նման իրավիճակում արժանապատիվ մահը, ինձ հետ նաև վնասելով թշնամական երկրի քաղաքացիներին