ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին ևս մեկ փաստ եմ արձանագրում։

Արևելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակություննանցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։

Եվրանեսթը հետպատերազմյան ստեղծված վիճակում խիստ կարևոր հարթակ է, քանզի թույլ է տալիս ուղիղ աշխատել Եվրախորհրդարանի բազմաթիվ ազդեցիկ պատգամավորների հետ։

Բայց սա էլ է երկրորդական։

Առավել կարևոր է, որ այս հարթակում ներկայացված է նաև Ադրբեջանը, որին, ի դեպ, հայկական բոլոր «նախկին» պատվիրակությունները՝ ղեկավարությամբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի և իմ՝ ձեր խոնարհ ծառայի, մշտապես ճնշել են և չեզոքացրել։

Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել և ջանքեր գործադրել մեր ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։

Հասկացաք, չէ՞։

Սակայն պարգևավճարալափ և թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար։

Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու և տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։

Սքրինշոտը՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պաշտոնական կայքից։ Նույն վիճակը նաև ԱԺ կայքում է»: