Հովհանես Ավետիսյանի ֆեյսբուքյանէջից.
«Ինչու չկան վստահություն վայելող անձինք, որոնք պատասխանատվություն կստանձնեին պետության համար:
Վստահություն վայելելու համար հանրային և պետական նշանակության գործընթացներ են պետք, որոնցում կառանձնանային մարդիկ, որոնք հատուկ կարողություններ և/կամ որակներ կդրսևորեին:
Որոնք են այդ պրոցեսները:
Առաջինը անկախության շարժումն էր. Առանձնացան խումբ մարդիկ' կենտրոնում ԼՏՊ-ն էր, հետևաբար պետության կառավարումը հանրությունը վստահեց նրանց:
Երկրորդը Արցախի ազատամարտը. Առանձնացան խումբ մարդիկ, այդ թվում Վ. Սարգսյան, Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան և այլն:
Երրորդը պետք է լիներ տնտեսական զարգացման և պետականաշինության գործընթացը. Բոլոր վերոնշյալ անձինք ձախողեցին այս գործընթացը (սա տարբեր մասեր և տարրեր ունի, պարզության համար ամբողջական եմ դիտարկում)' իրենց հետ նաև տանելով աչքի ընկած լավ կառավարիչների, օրինակ Տ. Սարգսյան:
Չորրորդ կարևոր գործընթացն էր «հեղափոխությունը». Չդարձավ, ավելի շուտ դարձավ չարիք, քանի որ գլխավոր դերակատարը ուզուրպացրեց իշխանությունը' մարդկանց մեջ արթնացնելով անձի պաշտանմունքի ճղճիմ և հակապետական երևույթը:
Այս գործընթացը հատկանշական է նրանով, որ նա ձախողեց խորությամբ' իր հետ խորտակելով գործընթացում ներգրավված նորալուկների, որոնք քաղաքական դերակատար դառնալու պոտենցիալ ունեին: Սա նաև արատավորեց և զրոյացրեց նախորդ բոլոր կարևոր գործընթացները, որ թվարկեցի վերևում (առաջին երկուսի մասին է խոսքը):
Հինգերորդ կարևորը 2020-ի պատերազմն էր: Վազգեններ չառաջացան, քանի որ կար բանակ, որը պետք է լիներ գլխավոր դերակատարը: Սակայն սրանք էլ ձախողեցին:
Չորրորդը գործընթացը ձախողած գլխավոր դերակատարը նաև հիմնական պատճառն էր այս հինգերորդրի ձախողման գործում:
Կրկին, հատկանշական է որ սրանում էլ անհատներ չառանձնացան:
Սակայն, այդ մեծ գործընթացի (պատերազմ) հետևանք երկրորդային գործընթացներում, որոնք ավելի փոքր էին/են, սակայն հանրության համար շատ կարևոր (օրինակ գերիների վերադարձ, քաղաքացիների իրավունքներ և այլն), որոշ անհատներ փոքր ինչ աչքի ընկան և որոշակի ճանաչում ունեցան: Սակայն, դա շատ քիչ է ամբողջ պետության համար պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնելուն:
Ամփոփելով: ՆՓ-ն դիտավորյալ կարևոր գործընթացներում չի ներառել և առավել ևս հիմա չի ներառում և արդեն չի էլ կարող ներառել անձնաց, որոնք կարող էին լուրջ ձեռքբերումներ ունենալ և հանրային դրական ճանաչում ձեռքբերել: Այս պահին չկա որևէ էական և կարևոր գործընթաց որում անձինք կկոփվեին և որակներ կցուցադրեին ու սրանով հանրային վստահություն կշահեին:
Այս պայմաններում, մեծ հավանականություն է ստանում այն տարբերակը, որ օլիգարխիան գալու է իշխանության' ստեղծելով հորինովի գործընթացներ և հորինովի հանրային կերպարներ: Քանի որ դա անելու համար մեծ ֆինանսական ռեսուրս ունի:
Լուծումներ չգիտեմ, ՆՓ անձը բորոր պետական նշանակության գործընթացները դեգրադացրել և չահճացրել է, դարձել է ճահիճի արքան, և պետությունը քաշում է դեպի անդունդ»: