ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ
Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։
Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ, ծավալելու եմ թափանցիկ և հաշվետվողական գործունեություն։
Մեր երկրի համար այս բարդ ժամանակներում, միայն բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք մեր հայրենիքը շեն ու բարեկեցիկ դարձնել։
Ի գործ»։