Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը:
Կենտրոնի թաղապետը, որպեսզի կարողանա շինարարական ապօրինությունները առանց գլխացավանքի իրականացնել, որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից:
Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն: Որոշել են քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժինները միավորել! սրանք բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող և մասնագիտական ներուժ պահանջող բաժիններ են, որոնց միավորումը կլինի նույնը, ինչ կետրոնի թաղապետի պաշտոնը համատեղվի կադաստրի պետի գործառույթների հետ:
Հուսամ` իշխող ուժը կենտրոնի թաղապետի ապօրինություններով չի առաջնորդվի»: