Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Թուրքիայի Աղրըի շրջանում (ՀՀ-ին սահմանամերձ) տեղակայված թուրքական զինված ուժերի զինծառայողները ռազմական վարժանք են կատարում Արարատ լեռան ֆոնին՝ մյուս կողմից։
Չեմ դադարի կրկնել, որ ամբողջ տարածաշրջանը պատրաստվում է մեծ պատերազմի՝ մեր հարևաններից սկսած, իսկ ՀՀ ներկայիս տգետ ղեկավարությունը վայելում է երևակայական խաղաղություն և պատրաստվում կրճատել հայոց բանակի թվաքանակը»։