Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արծրունը՝ Բաքվի և նրա հայաստանյան գործակալների գործի՞ք:

Արծրու՛ն, դու ուղղակի նվեր ես եղել Ադրբեջանի համար՝ որպես կեղծ, սուտ և հնարածին տեղեկություն տարածող և հայաստանյան հասարակությանը 44 օր խաբող կեղծարար...Ազերիները քեզ ոչ միայն չէին խփի, այլև ամեն գնով կպաշտպանեին... Քո պարզաբանումներից ստացվում է, որ դու ընդամենը մեզ խաբելու գործիք ես եղել Բաքվի և նրա հայաստանյան գործակալների ձեռքում...

Հ.Գ. 44 օր խաբելով մեզ տարան խայտառակ պարտության ու մեզ խաբողներից մեկը հե՛նց Արծրունն է...»: