Լիլիթ Թումանյանի արարքն այն է, ինչ կաներ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Շնորհակալություն, որ Դուք հիմք եք դրել նման ավանդույթի ստեղծման համար՝ չգտնվել մի վայրում դիակի հետ և չշնչել նրա հետ նույն օդը։ Դուք ևս մեկ անգամ ապացուցել եք, որ Դուք իսկական հայուհի եք՝ արժանապատվության զգացումով։ Ափսոս, մենք չենք իմանա, թե ինչ էին զգում նրանք, որոնք խոզերի առաջ ուլունքներ էին շաղ տալիս։ Ժանրի կանոնների համաձայն՝ Պետական Ֆիլհարմոնիկը պետք է հայտարարի, որ ոչ ոք որպես բողոքի նշան դահլիճը չի լքել, և հանդիսատեսի ոչ էական կրճատումը չի ազդել տոնական մթնոլորտի վրա, դիրիժորը ոչինչ չի տեսել, կագնած էր մեջքով, իսկ երաժիշտները նայում էին նոտաներին, ոչ թե դեպի դահլիճ։