Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը Ինստագրամի իր էջի Story բաժնում գրառում է կատարել պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Արդեն ուշ է, լավ մտքերով պետք է քուն մտնել, բայց… Արցախում (այն 25 տոկոսը, որն այլեւս մերն էլ չէ), գիշերը շատ ավելի շուտ է գալիս, արցախցիք ասում են՝ երբ մթնում է, ցավը դառնում է անտանելի, ժամանակը կանգ է առնում, ցասումն ու վիշտն իրար են բախվում, իսկ հեռվից, չէ, հակառակը մոտակայքից, լսվում է նամազի ձայնը։
Երբեք չմոռանաք, որ թշնամին մեզ ատում է, ծնված պահից իրենց մեջ սերմանում են ատելություն, նրանք ատում են մեզ եւ մեր երեխաներին, հասկանում են միայն արյան լեզուն, վախի լեզուն… որքան նահանջենք, այնքան կհարձակվեն, որքան լռենք, այդքան կգոռան»,- գրել է նա։