ԱՀ ԱԺ Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) պատգամավոր Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»։
«Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- երեկ` հունվարի 21-ին, Ազգային ժողովում ասել էր Փաշինյանը։
Ստեփանյանը, մասնավորապես, գրել է.
«Երկրի ղեկավարը, որը պետք է լինի հասարակությանը միավորող մեկը, ամեն անգամ ԱԺ ամբիոնին մոտենալուց հետո իր արտահայտած մտքերով ամբողջ ազգը խառնում է իրար: Լավ, էսպես մինչև ե՞րբ:
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում համահայկական ցասումը վարչապետի արտահայտած մտքերի նկատմամբ մեր ժողովրդի` թեկուզ թուլացած, բայց վերկանգնվելու և զորանալու ձգտող իմունիտետի դրսևորումն է:
Եվ փառք Աստծո, որ այն կա:
Տեղ գյուղից այս կողմ Արցախի Հանրապետությունն է:
Վառ ու լուսավոր Շուշին մեզ օդ ու ջրի պես պետք է:
Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական»: