Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` 11:00-ին, լինելու եմ ԱԺ դիմաց` իմ բողոքը հայտնելու Աժ-ում ԲԴԽ անդամների ընտրության վերաբերյալ։ Փաստորեն, նախկինների դեմ պայքարող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այսօր իր թիմը համալրել ամենանախկիններով` Գագիկ Ջհանգիրյանի դեմքով` նրան ընտրելով ԲԴԽ անդամ։ Նիկոլը դրանով նպատակ ունի Ջհանգիրյանի միջոցով նաև դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ` դարձնելով իր քմահաճույքների կատարման գործիք։ Դավաճանների իշխանությունը պետք է հեռանա, այլ ոչ թե այսպիսի քայլերով փորձի երկարացնել իր իշխանության օրերը»։