Երեխաները կարոտել են դպրոցը, ուզում են գալ, սովորել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր խոսում եմ դպրոցների տնօրեններից ոմանց հետ, ասում են՝ գրեթե բացակա չենք ունենում։ Հարյուրավոր երեխաների մեջ մի քանի բացակա է լինում։ Երեխաները կարոտել են դպրոցը, ուզում են գալ, սովորել։
Եթե ճիշտ օգտագործենք այս ժամանակը, կարող ենք իրոք վերաիմաստավորել դպրոցն ու կրթությունը»,- գրել է Անդրեասյանը։