Գրող, Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը գրել է․

Հրանտ Դինքն առհասարակ վերապահումով էր մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու հայության ջանքերին, իսկ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծը պարզապես անընդունելի էր մարդու համար, որը մի քանի անգամ ստիպված էր եղել «ցեղասպանություն» բառն արտասանելու պատճառով կանգնել թուրքական դատարանի առջեւ։ Նա գտնում էր, որ Թուրքիային ժողովրդավարական արժեքներ պարտադրելու փոխարեն ֆրանսիացիները յուրացնում են նրա սխալ օրենքները։ «Եթե այս օրինագիծն օրենք դառնա, ես կլինեմ առաջիններից, որը կգնա Ֆրանսիա եւ կփորձի խախտել այն։ Եվ թող Թուրքիան ու Ֆրանսիան մրցեն, թե ով է առաջինն ինձ բանտ նետելու»։
Հատված իմ «Խիզախ հայը՝ Հրանտ Դինք» հոդվածից
22 հունվար, 2007