Ֆեյսբուքյան օգտատեր Արաքսյա Մինասյանն իր էջում հայտնել է, որ այսօր` հունվարի 18-ին, Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու ուղղությամբ և գողացել նրա 7 գլուխ անասունը:
«Օրը ցերեկով այսօր Մարտակերտում գյուղացու վրա կրակում են շները` նրանից տանելով 7 գլուխ անասուն: Ի դեպ, գյուղի տարածքում... մեզ զինվել է խիստ անհրաժեշտ»,- գրել է նա:
Օգտատերը մեկնաբանություններում հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել Ճանկաթաղ գյուղում:
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը նշել է, որ դեպքն այսօր տեղի չի ունեցել, այլ մոտ 10 օր առաջ։
«Կրակոցներ էլ չեն եղել, ուղղակի անասունները մոլորվել են, կորել, մեծ հավանականությամբ՝ ադրբեջանական կողմում են հայտնվել»,- ասել է վարչակազմի ղեկավարը։