«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.

«Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում, ապա ես երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին, որպեսզի սեփական արժեքը բարձրացնի թուրքերի աչքերում: Խարատյան-Միրզոյան և Միրզոյան-Հարությունյան կիլդիմները մի քանի կիսաբաց լուսամուտի մատերիալ է»:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Reqiuem»-ի հերթական շարքում հայտարարել է, թե «Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների և միաժամանակ նաև ՀՀ ԱԱԾ-ի գործակալն է եղել»:

Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մինասյանի հայատարարությանը` գրելով. «Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»: