ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարություններին, թե Շիրակի մարզում իր ճանապարհը փակած անձինք «շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։
«Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։
Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չեն փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։
Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։