15:16
«2 տարի 8 ամիս Փաշինյան Նիկոլի համակարգը ստել է թալանի, բանակի հզորացման մասին». Ռուբեն Մխիթարյան

 

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել.

 

«2 տարի 8 ամիս Փաշինյան Նիկոլի համակարգը ստել է թալանի, միլիարդավոր դոլարների ներդրման, միլիոնավոր հայերի հայրենադարձության, տնտեսական հեղափոխության, բանակի հզորացման եւ Արցախի հարցի շուրջ բանակցությունների մասին:

2 տարի 8 ամսից՝ 45 օրը Փաշինյան Նիկոլի համակարգը ստել է պատերազմի ընթացքի, զոհերի քանակի, հրադադարի կամ պատերազմի ավարտի առաջարկված տարբերակների եւ մի գիշերում ստորագված փաստաթղթի դրույթների մասին: Հետագայում նաեւ բազմիցս ինքն ու իր համակարգը բռնվել են սուտ տեղեկություններ հաղորդելու վրա, որի սուտ լինելը հաստատել են Ռուսաստանի բարձ դիրք զբաղեցնող պաշտոնյաներ: Ամենաթարմ սուտը բացահայտեց Ռուսաստանի ԱԳՆ-ն վսեվո լիշ 2 օր առաջ, երբ փաստեց, որ ստում են Փաշինյանն ու իր մամլո ստատուսչին, թե իբր Ռուսաստանը միշտ առաջարկել է 7 շրջանների հանձնում ոչ մի բանի դիմաց: Մարդը կոնկրետ ասում է՝ սուտ եք խոսում, փնթիներ:

Հիմա էսքանը իմանալով, բայց չիմանալով, թե պատերազմի մեկնարկից 10 օր անց ինչու է ազատվել պաշտոնից ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը ու հետագայում ինչ ֆունկցիա է կատարել դավաճանական եւ պարտության տարվող պատերազմում՝ կան ինչ-որ մարդիկ, ովքեր կարող են հավատալ էս պադյեզներում պաշտոնների նշանակվողի՞ն:

Այ տղա, քեզ ինչո՞ւ հանեցին ԱԱԾ-ը պետի պաշտոնից»։

Առաջարկում ենք նաև
Լրահոս