ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե:
«Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերով: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Նախագծով Հակակոռուպցիոն ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ' ստանդարտացված թեստային համակարգերով կամ Կառավարության սահմանած կարգով ստուգվող լեզվական գիտելիքների B1 մակարդակի իմացություն և այլն»,- նշել է Բադասյանը:
Օրենսդրական փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում: