Իմ կանխատեսումները սկսում են իրականանալ: Ամենասարսափելին դեռ առջևում է: Այն մարդիկ, ում մենք հնարավորինս փորձում ենք օգնել վերմակ-դոշակով, արդեն գրում ու զանգում են գումար ակնկալելով, ինչը մենք չենք կարող անել: Մարդիկ ապրում են վարձով 10-15 հոգով, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ ուրիշ եկամուտ: Ի՞նչ է անում պետությունը իր մեղքով հազարավոր տեղահանվածների համար: 0, ոչ մի բան: Լսե՞լ եք, որ գոնե մի ծրագիր մշակվի բնակարաններով և աշխատանքով ապահովելու համար: ԱԺ իշխանական դառմայեդներ, մի հատ նախագիծ քննարկվե՞լ է: Թե՞ սպասում եք՝ թալան ու ռազբոյ սկսվի: Հեռու չէ այդ պահը: 5-6 երեխա ունեցողն ի՞նչ պիտի անի, որ առաջնագծից եկել է, երեխեքը սոված են, չունի աշխատանք, չունի հույս, չունի ոչ մի բան... Քանի որ ո՛չ կառավարությունից, ո՛չ ԱԺ-ից հետ չկա ոչ մի ակնկալիք, սրանք պիտի օր առաջ գնան, սա դարձել է ազգային անվտանգության հարց: Դուք 0 եք, չէ, դուք ավելի վատ եք, քան 0: Դուք դավաճան 0 եք