«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում, ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի, Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:
Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ պետք է կայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում: