Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է թույլ չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա` հանդիպելու Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Վաղն առավոտից լինելու եմ Զվարթնոց գյուղի խաղողի այգիներում և թույլ չեմ տալու ստահակը թռչի…
հ.գ. թքած էդ հին самолёт-ի վրա…»,-գրել է նա:
 
Նշենք, որ նման հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: