ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է․
«Քննարկեցինք գործնական քայլեր Արցախի տարբեր համայնքներում հաստատվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Զրուցակիցներս համարում էին, որ տարբեր սոցիալական ծրագրերից պետք է արագ անցում կատարել զարգացման ծրագրերի։
Սրանք համայնքներ են, որոնք ապահովել են պահեստազորի մասնակցության ամենաբարձր տոկոսները, պատերազմին մասնակցել են բոլոր ռեսուրսներով, մինչև պատերազմն էլ հաջողություններ ունեին հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ակտիվ, նախաձեռնող, չվհատվող մարդիկ են ապագա հաղթանակի կերտողները»,- գրել է Խանումյանը։