Twitter-ը մշտական հիմունքներով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը՝ «բռնության հետագա հրահրման ռիսկի» պատճառով: «@ Realdonaldtrump-ի վերջին գրառումների և դրանց շուրջ քննարկումների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք օգտահաշիվը մշտապես սառեցրել ենք՝ բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով: Twitter-ի կանոնների խախտումը կարող է հանգեցնել մեր կողմից ճիշտ այդպիսի գործողությունների», - ասված է սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ: Twitter-ը հիշեցնում է, որ ոչ մի օգտատեր վեր չէ գործող կանոններից, և որ հարթակը չի կարող օգտագործվել բռնություն հրահրելու համար: «Ապագա զինված բողոքի ցույցերի պլաններն արդեն սկսվել են շրջանառվել Twitter-ում և դրանից դուրս՝ ներառյալ 2021-ի հունվարի 17-ին ԱՄՆ Կապիտոլիումի և նահանգի շենքերի վրա լրացուցիչ հարձակումների առաջարկները», - հավելվում է հաղորդագրության մեջ: