Տխուր պատկեր ա, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են, որպես քաղաքական միավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Տխուր ա, քանի որ դա ոչ միայն նախնադարյան արխայիկ կռապաշտություն ա ու անձի անառողջ պաշտամունք, այլ նաեւ որովհետեւ ժողովրդավարական փոփոխություններ ակնկալող իմ շատ ծանոթներ գնացել եւ պարլամենտական ընտրություններին քվեարկել են այդ կուսակցության օգտին, փաստացի ընտրելով նոր Կոմկուս»: