Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը»-, սա դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է: Տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում և կողմերից յուրաքանչյուրը դրան ձգտում էր հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով: Եթե ոչ ապագայում, ապա, գոնե, այսօր այդ ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել, քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից: Արդյունքում մենք չշահեցինք ոչ միայն նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը»։