Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Զարիկ մայրիկն էր զանգել՝ Դուշման Վարդանի մայրը․․․ Հզոր անհատականություն, հզոր ՄԱՅՐ․․․ Ինձ ուժ էր տալիս, ասում էր՝ Վարդանիս տուն-թանգարանը Շուշիում հրկիզել են, բայց ոչինչ, Շուշին նորից մերը կլինի, ավելի մեծ տուն - թանգարան կունենա Վարդանս։ Երկար խոսեցինք, վերջում ասած՝ չեմ ուզում, որ Եռաբլուրը սովորական գերեզմանոցի նմանվի, այն զորամաս է, հաղթած տղերքի զորամասն է, այնտեղ պետք է գնալ միայն հպարտանալու և երդվելու հաղթանակի և վրեժի համար․․․»:

Զարիկ մայրիկ ջան, Դուք տեսնելու եք Շուշիի ազատագրումը․․․»: