ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

Կարդում էի ձեր հրապարակած որոշումները զենքի մասով, բայց ոչ մի տեղ որևէ կետ չտեսա սահմանամերձ գյուղերի բնակիչների զենք կրելու վերաբերյալ։ Գյուղերից ընդամենը մետրների հեռավորության վրա է կանգնած զինված թշնամին, ինչպես նաև ամենօրյա օգտագործման ճանապաներին,իսկ մեզ ձեր կողմից պարտադրվել է գյուղացիներից հավաքել զենքերը և պահել զինանոցում։

Բայց ինչի՞ է պետք զինանոցում զենքը, եթե մենք ամեն օր անզեն անցնում ենք զինված թուրքի կողքով!

 

Էս հարցերը անհապաղ լուծում է պահանջում։ Պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Նարե Ղազարյան
Շիկահողի գյուղապետ

ՀՀ Սյունիքի մարզ
Գյուղ Շիկահող