«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։
Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։
Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։
Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։
ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով վերջապես կշարժվի»։