Մնացական Բիճախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենակ չասեք ժամանակը չէ, հիմա ավելի կարևոր հարցեր կան: Ոչ թե ժամանակը չէ, այլ շատ է անցել, ոչ թե ավելի կարևոր հարցեր կան, այլ այս հարցը շատ վաղուց եղել է գերխնդիր ու անտեսել ենք:
Պետք է ունենանք «Սոցիալական ցանցերի մասին» օրենք: Չեք զգում այս դաշտ մտնելուց կարծես թափթփված գրադարան մտնես: Ոչ մի գիրք իր տեղում չէ: Ժամանակն է դասավորելու գրադարանը, կարգավորելու այն հարցը՝ ով իրավունք ունի մտնել այնտեղ, կարդալ, կարծիք հայտնել, մեկնաբանել: Ով իրեն պահի լկտի, ինչպես վարվել հետը:
Սոցիալական ցանցն ավելի ընդգրկուն ու լայն հասարակական հարաբերության հարթակ է: Այնտեղ ստեղծվում, զարգանում է բիզնես, կատարվում է խարդախություն, շորթում, կառուցվում կամ քանդվում են երկրներ....
Ուշացնում ենք շատ: Ուզում եք բանակի, տնտեսության վրա միլիարդավոր դոլլարներ ծախսեք, այս ոլորտը կարգի չբերեցիք, ամբողջը փոշիացնելու եք, ընդհուպ կորցնելու եք պետություն, պետականություն, ամեն ինչ...»: