ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:
Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»։