Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՄՆԱՍ ԲԱՐՈ՞Վ, ՀԱՅԱՍՏԱՆ
Եթե ճիշտ եմ հասկանում, ներսում հոխորտացող բռնապետիկը, Ադրբեջանի նախագահի դիմաց խեղճացած, բանավոր պայմանավորվել է հանձնել Հայաստանի տարածքները․․․և դա բացատրում է, որ նոր պատերազմ չլինի։
Փաստորեն, հազարավոր զոհեր տալով և Արցախը հանձնելով, բռնապետիկը խաղում է ժողովրդի նուրբ լարերի վրա․ «Բա,հո չե՞նք կռվելու ու նոր զոհեր տանք»։ Եվ մեր ժողովրդի, թերևս մեծ մասն «ուտում է այդ կուտը»։ Բռնապետիկն ինքը խուսափելով բանակում ծառայելուց, իրեն շրջապատել է նույն՝ իր նման դասալիք,գլուխ պահողներով, որոնց համար հայրենիք գոյություն չունի, բանակում ծառայողները «հարիֆներ» են։ Եվ իրենց այս, գլուխ պահողի հոգեբանությունը քարոզում են ողջ ժողովրդին։ Ինչ արած, եթե այս քարոզչությունը հաղթի, որի նշաններն արդեն կենցաղային մակարդակում առկա են, ուրեմն մնաս բարով Հայաստան։ Այս հոգեեբանությամբ անիմաստ է դառնում բանակում ծառայելն ու Հայաստանի սահմանները պաշտպանելը։ Ճիշտը նահանջելն է , հայրենիքը հանձնելը, չէ՞ որ «Բա պատերազմ լինի՞»։ Այո, սա նշանակում է վերջ Հայաստանին, քանի որ , հատկապես մեր տարածաշրջանում, եթե ուժեղ բանակ չունես՝ դատապարտված ես ոչնչացման։ Ապացույցը՝ այսօր Գորիս-Կապան ճանապարհն արդեն թշնամունն է։ Սպասենք հաջորդ զիջումներին, մինչև․․․
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ այս մարդկանցից ոմանք, փրփուրը բերաններին հայհոյում էին Սերժ Սարգսյանին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կորսված տարածքները ետ չբերելը հհիմնավորում էր, նոր զոհեր չտալու պատճառաբանությամբ»։