ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները , ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի ևժ անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն, ինչպես նաև հիմնվելով Սյունիքի մարզում իմ կողմից իրականացված դիտարկումների արդյունքներին՝ ՀՀ կատավարությանն առաջարկում եմ.
1. Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական֊աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։
2. Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ,, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում նաև՝ փորձագետ֊մասնագետ։
3.Ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային֊խորհրդակցական սենյակներ և այլն)։
4.Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»։